Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երբ ազատամարտիկ ուսուցչի վարքագիծն ադեկվատ չէ

Երբ ազատամարտիկ ուսուցչի վարքագիծն ադեկվատ չէ
05.02.2014 | 14:48

Եթե կրթության և գիտության նախարարը զբաղված լինի երկրի անվանափոխման վերաբերյալ սոցցանցում առաջարկներ տարածելով, դպրոցում էլ աշակերտներ պիտի ծեծվեն-ստորացվեն: Թիվ 139 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Հրաչ Գրիգորյանը առաջին անգամ չէ այդ դպրոցում աշակերտ ծեծում: Բայց սա` վերջում: Շահենն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Գրիգորյանը աշակերտներին փորձել է համոզել, որ «մենք երբեք անկախ չենք եղել, չենք ու չենք լինի և լավ է, որ այդպես է, քանի որ առանց Ռուսաստանի կյանք չենք կարող ունենալ, որ մեր ֆիդայինները, որ զոհվել են, ապարդյուն է եղել, որ ռուսը մեր «պապան» է, մենք ստրուկ ենք, առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող»: Փաստորեն, սույն ուսուցիչը ոչ թե հայրենասիրություն է դաստիարակում, այլ ստրկամտություն: Եվ սա ասել է մի մարդ, ով աշակերտներին ներկայացել է որպես ազատամարտիկ, ով պատերազմի դաշտում ցնցակաթված է ստացել և ով, իր պատմելով, հակառակորդի բանակից 50 հոգի է սպանել: Ի դեպ, այս վերջինի մասով, երբ աշակերտն առանց հեգնանքի, գուցե ինչ որ տեղ հիացած նկատել է` եթե ձեզ նման 4 հոգի ունենայիք, 200 թուրք կսպանվեր, Գրիգորյանը ծեծել է նրան: Նրա մասին ասվում է, թե նյարդային է, քանի որ կռված տղա է:

Շահեն Հարությունյանի գրառումը երեկ դպրոցի աշակերտների քննարկման նյութն էր Facebook-ում: Նրանց արձագանքներից միայն երկուսը մեջբերենք. «Վայ, մամա ջան, էլի Գրիգորյանը իրան գիտունի տեղ ա դրել, ինչ են ուզում էդ երեխուց», «Առաջին դեպքը չի, անցյալ տարի էլ մեր դասարանցուն էր ծեծել, բոլորիս առաջ ծեծում էր, ոտքերով խփում»: Նշենք, որ Գրիգորյանը աշակերտներին ասել է, թե ինքը մինչ դպրոցը աշխատել է Կոշի գաղութում: Նորություն չէ, թե ինչպես են վերաբերվում քրեակատարողական հիմնարկներում կալանավորների հետ: Ու, փաստորեն, մարդը, ով գաղութում է աշխատել ու հայտնի չէ, թե կալանավորների հետ ինչպես է վարվել, այսօր դպրոցում երեխա է «կրթում»: Ինչպես ասում են` no comment: Շահենի գրառման այլ մանրամասներին անդրադառնալն արդեն նույնիսկ անիմաստ է, քանի որ ասվածն արդեն բավական է հասկանալու համար, թե մայոր Հրաչ Գրիգորյանը ինչով է զբաղված դպրոցում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ